Մեզ համար կարևորագույն խնդիր է՝ աջակցել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին աշխատանքի տեղավորման հարցում:
Այս մասին Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ այդ ուղղությամբ աշխատանք է կատարվում, բացի այդ, կա որոշակի քննարկում այն մասին, որԼեռնային Ղարաբաղում գործող շինկազմակերպությունները ՀՀ-ում գործունեություն ծավալեն:
«Մենք ունենք շինարարական նախագծեր, որ, օրինակ, մի քանի անգամ մրցույթների են դրվել, մրցույթներին մասնակիցներ չեն եղել ծանրաբեռնվածության պատճառով, մենք նաև որոշեցինք ԼՂ-ի շինարարական կազմակերպություններին առաջարկել գնահարցման միջոցով, օրենքով սահմանված ձևով, մեկ անձից գնում անելու միջոցով, որ այդ ընկերությունները ստանձնեն նախագծերի շինարարությունը, և որպեսզի իրենց աշխատողներին կոնսոլիդացնենք»,- ասաց վարչապետը՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվելով, թե այս ուղղությամբ աշխատանք արվե՞լ է:
Փոխվարչապետը, ի պատասխան, տեղեկացրեց, որ այս ուղղությամբ որոշումներ կայացնելու, լիցենզիաների վերագրանցման կարիք կա:
«Այդ աշխատանքները նույնպես ընթացքի մեջ են, մենք շուտով դրանք նույնպես կվերջնականացնենք, որպեսզի կարողանանք կազմակերպությունը վերագրանցենք, և լիցենզիաները համապատասխանեցվեն ՀՀ օրենսդրության կարգավորումներին, և արդեն այդ հնարավորությունից օգտվեն»,- ասաց փոխվարչապետը:
Փաշինյանը հույս հայտնեց, որ իրավական կարգավորումներըկգործեն և արդյունքում վերոնշյալ ընկերություններն իրենց աշխատողներով կանցնեն աշխատանքի, աշխատավարձ կստանան և կվերադառնան բնականոն կյանք:
