Էրեբունիում բարեկարգման աշխատանքներն ընթացքի մեջ են․ Տիգրան Ավինյան

«Էրեբունիում բարեկարգման աշխատանքներն ընթացքի մեջ են:

 

Դեռևս նախորդ տարի աշխատանքային այցի ընթացքում տեղում ծանոթացա Խաղաղ Դոնի 23 շենքում առկա կոյուղու խնդրին:
Այժմ շուրջ 1000 բնակիչ ունեցող շենքի նոր կոյուղու կառուցման աշխատանքաներն արդեն ընթացքի մեջ են։

 

Գործանական փուլում է նաև 4-րդ կարգի վթարային շենքերի հիմնախնդրի լուծման աշխատանքները, որ կանցկացվեն պետություն-համայնք-կառուցապատող համագործակցության շնորհիվ։ Առանցքային է նաև Վարդաշենի վթարային հանրակացարանների խնդիրը,  որտեղ 190-ից ավել ընտանիք է ապրում։

 

Ընթացիկ տարում Էրեբունիում կբարեկարգվի 21 բակային տարածք, իսկ բոլորիս հայտնի Աղի լճի տարածքը կվերածվի հանգստի հանրային գոտու»։

 

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյան
Կիսվել սոց․ ցանցերում