Մпսկվան պատրաստ է կազմակերպել Ռпւսաստանի, Հայաստանի և Ադրբեջшնի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում. Զախարովա

Ռուսաստանը պատրաստ է մոտ ժամանակներս Մոսկվայում կազմակերպել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում:

Այս մասին այսօր ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով, Մոսկվան ողջունում է ցանկացած շփում, որը կօգնի թուլացնել Բաքվի և Երևանի միջև լարվածությունը:

«Մենք վստահ ենք, որ երկկողմ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը մնում է եռակողմ համաձայնագրերի մի շարք, որոնք ընդունվել են 2020-2022 թվականներին։ Այն ներառում է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրում, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակում Հարավային Կովկասում»,- հավելել է նա:

Կիսվել սոց․ ցանցերում