«Բարսելոնայի» եւ «Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան, 40-ամյա կոտդիվուարցի Յայա Տուրեն նշանակվել է Սաուդյան Արաբիայի հավաքականի իտալացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի օգնականը, հաղորդում է թիմի մամուլի ծառայությունը։ Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիան Յայա Տուրեի հետ պայմանագիրը կնքել Մանչինիի խնդրանքով։
Նախքան այս Յայա Տուրեն մարզչական աշխատանք էր կատարում Լոնդոնի «Տոտենհեմի» ակադեմիայում։
Մանչինին Սաուդյան Արաբիայի հավաքականը գլխավորել է այս ամռանը։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026 թվական։ Նրա տարեկան աշխատավարձը 20 միլիոն եվրո է։
