Ողբերգական դեպք Կոտայքում. Ծաղկաձորի «Գրողների տուն» հանգստյան գոտում կնոջ դ ի է հայտնաբերվել

Նոյեմբերի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային քննչական վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ծաղկաձոր քաղաքի «Գրողների տուն» հանգստյան գոտի, որտեղ հայտնաբերել են կնոջ դի:

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված հանգստյան տան թիվ 207 սենյակում հանկարծամահ է եղել Երևանի բնակիչ 75-ամյա Հռիփսիմե Ա.-ն:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Կիսվել սոց․ ցանցերում