Բռնցքամարտի Հայաստանի մինչև 22 տարեկանների հավաքականը Կարեն Աղամալյանի գլխավորությամբ Չեռնոգորիայում կմասնակցի Եվրոպայի Մ-22 առաջնությանը։
Հայաստանը կներկայացնեն գյումրեցիներ Ռուդոլֆ Գարբոյանը (ՀՄՄ, 51 կգ), նրա եղբայր Ռուբեն Գարբոյանը (ՀՄՄ, 54 կգ), Երևանի դինամոյականներ Ռուսլան Ասլիկյանը (57 կգ), Էրիկ Իսրայելյանը (60 կգ), վանաձորցի Արթուր Շահբազյանը (ԲԿՄԱ, 63, 5 կգ), Գյումրիի քաղաքային ՄԴ-ի սան Արարատ Հարությունյանը (67 կգ), Նարեկ Զաքարյանը (Մարտունի, ԲԿՄԱ, 71 կգ), երևանցի Ռաֆայել Հովհաննիսյանը (ԲԿՄԱ, 86 կգ). գյումրեցի Հենրիկ Ճիղրիկյանը (ԲԿՄԱ, 92 կգ), երևանցի գերծանրքաշային Հովհաննես Փափազյանը (Նորք-Մարաշ) և աղջիկներ, երևանցի Էլլիդա Քոչարյանը (Վլ. Ենգիբարյանի անվան ՄԴ) ու արմավիրցի Սոնա Հարությունյանը (63 , 5 կգ), հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը:
Երևանում հոկտեմբերի 26-ին սկսված ուսումնամարզական վերջին հավաքը կավարտվի նոյեմբերի 8-ին, որից երկու օր հետո պատվիրակությունը կմեկնի Չեռնոգորիա։
