Պարզապես իմաստ չունի բան բացատրել մարդկանց, որոնք առաջնորդվում են երեք սկզբունքով. ֊ շեֆը միշտ ճիշտ է ֊ եթե շեֆը ճիշտ չէ` տե՜ս կետ առաջին ֊ շեֆ աքբար.Ռուբեն Մեհրաբյան

Ռուբեն Մեհրաբյանը գրում է․

‼️Խորապես դեմ եմ քառակուսի եւ քյալ մտածելակերպին։
Երբ արձանագրում եմ, որ մեր ելույթը ՄԱԿում թույլ էր, եւ հիմնավորում եմ, թե ինչու, եւ դրա մասին բաց հայտարարում եմ, ապա փորձեք ընկալել, թե ինչ եմ ասում եւ ինչու։ Այնպես չէ, որ նախարարին վատ եմ վերաբերվոիմ, իսկ ոմանք էլ ինձանից պետք է նրան պաշպանեն։ Ուզում եմ հիասթափեցնել. ճանաչում եմ անձամբ, վերաբերվում եմ շատ լավ։ Պարզապես իմաստ չունի բան բացատրել մարդկանց, որոնք առաջնորդվում են երեք սկզբունքով.
֊ շեֆը միշտ ճիշտ է
֊ եթե շեֆը ճիշտ չէ` տե՜ս կետ առաջին
֊ շեֆ աքբար։
Ասեմ իմանաք, որ այդկերպ դուք ոչ ձեզ եք հարգում, ոչ էլ մանավանդ ձեր կողմից իբր հարգելի շեֆին։ Դե, իսկ ինձ կհարգեք էդքանից հետո, թե ոչ` փաթաթած ունենամ ժամսլաքի ուղղությամբ։ Բայց քոմենթներում անշնորհք պահվածքի համար կուղարկեմ ռուսական նավի հասցեով։
Հարցե՞ր։
Կիսվել սոց․ ցանցերում