Զուգարաններում մարդ ծե ծпղին ու «Մարտի 1» կազմակերպողին հանրության կարծիքը երբեք էլ չի հետաքրքրել. Տարոն Չախոյան

Հայաստան դաշինքի 4 անդամներ արդեն իսկ հրաժարվել են պատգամավորական մանդատից, նպատակը՝ Քոչարյան կրտսերին պատգամավոր սարքելն է, իսկ վերջնանպատակը՝ Քոչարյան կրտսերին քրեական պատասխանատվությունից ազատելն է։

Այս մասին «Ֆեյսբուք»ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:

Գրառման մեջ նաև ասված է.

«Իր ստեղծման առաջին իսկ օրվանից այս դաշինքը ոչ մի առնչություն չի ունեցել Հայաստանի պետական շահերի հետ, այլ ծառայել և շարունակում է ծառայել բացառապես մեկ անձի՝ ագենտուրայի ձեռքը «զալոժնիկ» դարձածի ընտանեկան շահերին։

Միամտություն կլիներ կարծել, թե մանդատից հրաժարված դաշինքի 4 անդամները կամ դաշինքի մնացյալ անդամները հաշվի են նստելու իրենց օգտին քվեարկած հանրության կարծիքի հետ։ Զուգարաններում մարդ ծեծողին ու մարտի 1 կազմակերպողին հանրության կարծիքը երբեք էլ չի հետաքրքրել»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, կարող է տեղափոխվել խորհրդարան՝ վերցնելով «իրեն հասած» մանդատը:

Կիսվել սոց․ ցանցերում