Գшզшյում զпհերի թիվը հասել է 9,7 հազարի, որոնցից 4800-ը՝ երեխաներ

Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 9,7 հազարի, տուժել է ավելի քան 24,8 հազար մարդ, հայտարարել է Գազայի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ ալ-Քիդրան:

«Զոհերի թիվը հասել է 9770-ի, այդ թվում՝ 4800 երեխա, 2550 կին և 596 տարեց։ Այս ամսվա ընթացքում 24 808 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել»,- ասել է Ալ-Քիդրան ճեպազրույցի ընթացքում։

Կիսվել սոց․ ցանցերում