Մեծ Բրիտանիայում 54-ամյա ֆերմեր Դեբի Դաֆուսի վրա հարձակվել է կովը և լուրջ վնասվածքներ հասցրել։ Այս մասին հայտնում է Daily Record-ը։
Կովը, կարծելով, որ կինը սպառնում է հորթին, հարձակվել է նրա վրա։
«Ես կարողացա դաշտից դուրս սողալ ծնկներիս վրա, քանի որ կովը հարվածեց ստորին ոտքիս և կոտրեց այն», – ասում է Դաֆուսը:
Կնոջը հաջողվել է սողալով հասնել տուն, որտեղ ամուսինը գտել է նրան 10 րոպե անց։ 20 րոպե անց տուժածին տեղափոխել են հիվանդանոց։
«Վնասված էր լյարդիս երեք քառորդը, կողոսկրերս ջարդված էին, ոտքս՝ կոտրված: Ինձ ասացին, որ շատ արյուն եմ կորցրել»,- հիշում է նա։
Կնոջը վիրահատել են, որից հետո ինը օր անցկացրել է վերակենդանացման բաժանմունքում։
Դաֆուսը նշել է, որ բժիշկներին զարմացրել է նրա արագ ապաքինումը։
«Նրանք ուղղակի ապշեցին, երբ ես կարողացա ոտքի կանգնել: Ես շատ, շատ բախտավոր եմ»,- ասում է նա: