«Վեոլիա Ջրին» միգուցե հնարավորություն տանք ներդրումային ծրագրեր իրականացնել. Տիգրան Ավինյան

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի հետ մի քանի ամիս առաջ մենք քննարկում ունեցանք, որ «Վեոլիա Ջրին» միգուցե հնարավորություն տանք ներդրումային ծրագրեր իրականացնել այն գումարներով, որոնք ուղղվում են պետբյուջե վարձավճարի տեսքով: Ինչ-որ մեկը տեղյակ է՝ այդ նախագիծը ընդունվե՞լ է, թե՞ ոչ»:

Այս մասին այսօր՝ Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական նիստի ժամանակ, ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը, արձագանքելով, նշեց. «Ոչ, պարոն քաղաքապետ, բայց «Վեոլիա Ջրի» գլխավոր տնօրենը 15 օր առաջ ներկայացրեց, որ զգալի պարտադիր կատարման աշխատանքների ծավալ է ներդրվելու Երևան քաղաքում: Ինչ վերաբերում է այդ նախագծին, թույլ տվեք ճշտել՝ այդ նախագիծը ընթացք ստացե՞լ է, թե՞ ոչ ու ձեզ զեկուցել»:

Կիսվել սոց․ ցանցերում