Ու փորձում ես հասկանալ՝ մեջն ինչ է, ու տեսնում ես, որ ոչ մի բան՝ դատարկություն

Մի փոքր դրվագ.
մի մեծ աղմուկ Հայաստանում՝ Արծվիկ Մինասյանն ասել է, որ քննարկվել է Արման Թաթոյանի վարչապետի թեկնածու առաջադրելու հարցը, Լեւոն Տեր-Պետրոսյանը եղել է դեմ, դրա համար դա չի ստացվել:
Ու հիմա ամբողջ օրը կարդում եմ, Տեր-Պետրոսյանն է հերքում, հետո Վազգեն Մանուկյանը պարզաբանում, հետո Արծվիկ Մինասյանն է պարզաբանում, ամենասկզբից Արման Թաթոյանն էր ինչ որ բան ասել, որ իրեն չխառնեն, թե ինչ:
Ու փորձում ես հասկանալ՝ մեջն ինչ է, ու տեսնում ես, որ ոչ մի բան՝ դատարկություն: Ու այդպես, գործնականում երեք տասնամյակ Հայաստանի քաղաքական դատարկությունը ձեռք-ձեռքի տված կառուցել են ընդդիմություններն ու իշխանությունները, եւ առ այսօր շարունակվում է այդ շինարարությունը՝ Հայաստանի քաղաքական փլատակների եւ Արցախի «ավերակների» վրա:
Աղբյուրը՝
Կիսվել սոց․ ցանցերում