«Վիրահատությունն օգնեց ինձ արժեւորել իմ առողջությունը». Լիանա Վանոյանը՝ 35 կիլոգրամով նիհարելու մասին (VIDEO)

Դերասանուհի Լիանա Վանոյանն Instagram-ում նոր հրապարակում է արել՝ պատմելով 35 կիլոգրամով նիհարելու իր փորձի մասին։

«Իմ կյանքի փոքրիկ ճանապարհը թվում է շատ հեշտ էր, բայց չէ՝ շատ բարդ էր․ վիրահատությունն օգնեց ինձ արժեւորել իմ առողջությունը, հրաշալի է, երբ կյանքդ փոխվում է»,-տեսանյութին կից գրել է Վանոյանը։

Հոլովակում, հին եւ նոր կադրերի միջոցով, ակնհայտորեն երեւում է դերասանուհու փոփոխությունը։

Ավելի վաղ Լիանան պատմել էր 6 ամսվա ընթացքում 32 կիլոգրամ կորցնելու մասին։ Նա նաեւ խոսել էր առողջության բարելավման մասին ու հետեւորդներին խորհուրդ տվել հետեւել իրենց առողջությանը։

«Շատ լավ եմ զգում ինձ, չունեմ էն սարսափելի տանջանքները։ 2 աստիճան բարձրանալուց շունչս կտրվում էր, ալարում էի ոտքով մի տեղ գնալ, միայն տաքսիով․․․ Տխրում եմ, որ ավելի շուտ չէի մտածում իմ առողջության մասին, ուտում էի գիշերները, խմում գազավորված ըմպելիքներ, ուտում ֆաստ ֆուդ, շաքար….. Ես՝ ինքս, ստեղծել էի իմ խնդիրներն ու կանգնել լուրջ առողջական խնդրի առաջ։ Իմ վիրահատությունը կյանքի փոփոխություն էր, էլ երբեք չեմ ցանկանում վերադառնալ անցյալ, որտեղ առողջ չէի… Սիրելիներս, հոգ տարեք Ձեր առողջության մասին, մի թողեք վաղվան»,-գրել էր դերասանուհին։

 

Տեսանյութ՝

https://www.instagram.com/reel/CzOWke2IlZg/?utm_source=ig_embed&utm_campaign=loading

Կիսվել սոց․ ցանցերում