Չիլիի ափերի մոտ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Վինա դել Մար քաղաքից 34 կմ հարավ-արևմուտք, որտեղ 294 հազար մարդ է ապրում:
Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան:
