Հակոբ Սիմիդյանը կգործուղվի Կանադա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը օգոստոսի 21-28-ը կգործուղվի Կանադա: ArmLur.am-ը այս մասին տեղեկացավ կառավարությունից:

Նախարարը Վանկուվերում կմասնակցի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի յոթերորդ ասամբլեային և հարակից հանդիպումներին:

Հակոբ Սիմիդյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

Կիսվել սոց․ ցանցերում