Ամուսինը դատապարտված է հարազատ երեխաների նկատմամբ սեռшկшն բռնпւթյпւն գործադրելու գործով,իսկ դեպքը տեղի է ունեցել Երևանում

Ամուսինը դատապարտված է հարազատ երեխաների նկատմամբ սեռական բռնություն գործադրելու գործով

Այսօր հասարակությունը ցնցվեց մի տեսանյութից, որտեղ 34-ամյա կինը դաժան ծեծի, սեռական բռնության է ենթարկում իր անչափահաս աղջկան: Այնուհետև հայտնի դարձավ, որ նա Գավառի բնակիչ է:

Aysor.am-ի հետ զրույցում Գավառի քաղաքապետի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանն ասաց. «Հենց նոր ճշտել ենք՝ ամուսինը Իջևանից է, կինը՝ Շամշադինից, իրենք 2-3 տարի են ընդամենը Գավառում ապրել: Այս պահին Գավառում չեն բնակվում, դեպքը տեղի է ունեցել Երևանում, այդ գործով էլ զբաղվում են Ոստիկանության Կենտրոնի բաժնում»:

Դիտարկմանը, թե համացանցում մի փաստաթուղթ է տարածվել, ըստ որի, Գեղարքունիքի մարզպես Գնել Սանոսյանը նրան դրամական աջակցություն է տրամադրել՝ Դաշտոյանը պատասխանեց.«Չեմ կարող դրա մասին ասել, միգուցե ժամանակին, երբ այստեղ են ապրել, նրանք դրամական աջակցություն ստացել են: Բայց իրենք այստեղից չեն: Ամուսինն այս պահին դատապարտված է իր սեփական երեխաների նկատմամաբ սեռական բռնություն գործադրելու գործով»:

Դաշտոյանը նշեց, որ այդ տարիների ընթացքում, երբ նրանք Գավառում են ապրել, ոչ մի բանով աչքի չեն ընկել. «Մենք նույնիսկ, որ տեսանյութը դիտել ենք, չենք էլ ճանաչել։ Իրենք աչքի չնկնող ընտանիք են եղել: Տեղացի չեն եղել, ինչ-որ հանգամանքներով եկել, էստեղ են բնակվել ու ամուսնու դեպքից հետո էլ տեղափոխվել են Երևան, մեր հետ կապ չունեն»:

Կիսվել սոց․ ցանցերում