«Ռեալը» երկարաձգեց պայմանագիրը Կամավինգայի հետ

Մադրիդի «Ռեալը» երկարաձգեց համագործակցությունը Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Էդուարդու Կամավինգայի հետ։ 20-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2029թ․ հունիս, հաղորդում է Արքայական ակումբի մամուլի ծառայությունը։

Կամավինգան երկու տարի առաջ ֆրանսիական «Ռենից» է տեղափոխվել «Ռեալ» 40 միլիոն եվրոյի դիմաց։

«Ռեալի» հետ նա դարձել է Իսպանիայի չեմպիոն, սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Կամավինգան մասնակցել է 12 հանդիպման։

Աղբյուրը՝

https://www.facebook.com/RealMadrid/posts/889114175912886?ref=embed_post

Կիսվել սոց․ ցանցերում