ԿԽՄԿ մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ օգնության հինգ բեռնատարներից և ԿԽՄԿ-ի երկու մեքենաներից բաղկացած շարասյունը գնդակոծվել է Գազա քաղաքում, ինչի հետևանքով կազմակերպությունը «շատ անհանգստացած է»:
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) խորապես մտահոգված է, որ երեքշաբթի օրը Գազա քաղաքում գտնվող իր մարդասիրական ավտոշարասյունը կրակի տակ է հայտնվել: ԿԽՄԿ-ն կողմերին հիշեցնում է միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված պարտավորությունների մասին՝ միշտ հարգելու և պաշտպանելու մարդասիրական աշխատողներին», – ասվում է փաստաթղթում:
