«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ադրբեջանի կողմից հնչող 8 գյուղերի հայտարարությունների մասին։
«Հայաստանը երբեք որևէ բան չի խոստացել, այլ հայտարարել է, որ պատրաստ է գնալ սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի 1974–75 թվականների քատեզներով, այդ նույն քարտեզներով, մենք ունենք 8 գյուղեր, որոնց վարելահողերը ամբողջովին գնտվում են Ադրբեջանի վերասհկողության տակ։ Սահամանը զիգզագաձև է, իրական սահմանը ավելի ուղիղ, տարբերակներից մեկը կարող է լինել այն, որ սահմանը կարող է մնալ այն տեսքով, ինչ տեսքով կա, կամ կարող է այնպես լինել, որ այն արոտավայրերը, որոնք մեր գյուղերին են պատկանել, նորից անցնեն Հայաստանին։ Դրա արյդունքում ՀՀ տարածքը պետք է լինի 29 հազար 800 քառակուսի կմ, անկլավների հարցը պետք է արտացոլվի խաղաղության պայմանագրերի մեջ»,– ասաց նա։
Ըստ նրա՝ խաղաղության պայմանագրի կարևորագույն կետերից մեկը դա է, որ արձանագրի ՀՀ տարածքայիհն ամբողջականությունը՝ 29 հազար 800 քառակուսի կմ, ճանապարհների ապաշրջափակումը։ Պետք է լինի այնպիսի պայմանագիր, որ չառաջացնի այլ խնդիրներ և նոր պատերազմի հավանականություն, սրանով է պայմանավորված, որ այդ գործընթացը երկարում է։
Պատասխանելով լրագրողներից մեկի արտահայտած մտքին, թե ինչ խաղաղության մասին է խոսքը, երբ ադրբեջանական զորքերը իբրև թե արդեն «հասել են Տիգրանաշեն», Պապոյանը այդ մտքերը որակեց աբսուրդ․ «Ես չգիտեմ, թե դուք ինչ մտքեր արտահայտեցիք, որովհետև դրանք ՀՀ–ի մասին չէին և չգիտեմ ձեր տեղեկատվությունը որտեղից։ Նիկոլ Փաշինյանը նման բան չի ասել և ձեր բոլոր մտքերը աբսուրդային են, մեկնաբանության կարիք չկա։ 8 գյուղերի մասին խոսում եք դուք, Հիքմեթ Հաջիևը ու Ալիևը»։
