ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հզոր պшյթյпւն Թпւրքիшյի մետալուրգիական գործարանում․ կան վիրшվпրներ

Թուրքիայի հարավում գտնվող Հաթայ նահանգի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել, ավելի քան 10 մարդ վիրավորվել է։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Իսքենդերուն շրջանում գտնվող մետալուրգիական գործարանում պայթյունի հետևանքով տուժել է 13 աշխատակից։ Ինչպես հայտնի է դարձել, տուժած աշխատողներից երկուսին  հիվանդանոցում արհեստական շնչառության սարք է միացվել»,- հայտնել Է հեռուստաալիքը։

Հաղորդվում է, որ պայթյունի փաստով դատախազությունը հետաքննություն է սկսել: Պայթյունի պահը ֆիքսել է անվտանգության տեսախցիկը։

Կիսվել սոց․ ցանցերում