«Ինտերը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը Մատեո Դարմիանի հետ

Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» ղեկավարությունը մտադիր է երկարաձգել համագործակցությունը իտալացի պաշտպան Մատեո Դարմիանի հետ։

33-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

«Ինտերը» Դարմիանին կառաջարկի եւս մեկ տարվա պայմանագիր, հաղորդում է twitter.com/NicoSchira-ն։

Ընթացիկ մրցաշրջանում Դարմիանն «Ինտերի» հետ մասնակցել է 12 հանդիպման բոլոր մրցաշարերում, կատարել է 1 գոլային փոխանցում։

Կիսվել սոց․ ցանցերում