Մադրիդի «Ռեալը» նոր պայմանագիր կնքեց ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի հետ, հաղորդում է Արքայական ակումբի մամուլի ծառայությունը։ 25-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2029թ․ հունսի։ Հրաժարագինը սահմանվել է 1 միլիարդ եվրո։
Վալվերդեն 2016թ․ Ուրուգվայի «Պենյարոլից» է տեղափոխվել «Ռեալ» 5 միլիոն եվրոյի դիմաց։ «Ռեալի» հետ Վալվերդեն դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, մեկական անգամ նվաճել է Իսպանիայի գավաթը, սուպերգավաթը, Չեմպիոնների լիգայի գավաթը։
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Վալվերդեն մասնակցել է 12 հանդիպման, խփել է 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
