ՌԴ ԱԳՆ-ն պատրաստակամություն է հայտնել կազմակերպել Հայաստանի, Ռпւսաստանի և Ադրբեջшնի արտգործնախարարների հանդիպում

Ռուսաստանը հաստատում է, որ պատրաստ է Մոսկվայում կազմակերպել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, սակայն հստակ ժամկետ դեռ չկա։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«Մենք բազմիցս հաստատել ենք մեր պատրաստակամությունը՝ մոսկովյան հարթակը տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հետագա երկխոսության համար՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման հարցերի շուրջ։

Մեր այս պատրաստակամությունը մնում է անփոփոխ։

Երբ համաձայնեցնենք նման միջոցառման ժամկետները, ապա ժամանակին կհայտարարենք այդ մասին», — լրագրողներին ասել է Գալուզինը։

Կիսվել սոց․ ցանցերում