Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովի բացման արարողությանը։
Միջոցառմանը ներկա են եղել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Կրիցալինա Գեորգիևան, Համաշխարհային բանկի նախագահ Աջայ Բանգան, մի շարք երկրների ղեկավարներ, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։
Վարչապետն այնուհետև կմասնակցի «Համագործակցություն մրցակցային միջավայրում. խաղաղության կառուցում և ավելի ապահով համաշխարհային կարգի կառուցում» թեմայով քննարկմանը:
