Պատրիկ Դեմփսին People ամսագրի կողմից ճանաչվել է 2023 թվականի ամենասեքսուալ տղամարդը:
Դերասանը, ով տարիներ առաջ հայտնի դարձավ ABC-ի «Կրքի անատոմիա» դրամայում նյարդավիրաբույժ Դերեկ «ՄակԴրիմի» Շեփերդի դերով, միանգամից նվաճեց սրտակերի կարգավիճակն ու ճանաչվեց ամենասեքսուալ տղամարդը:
«Ես ուրախ եմ, որ սա տեղի է ունենում իմ կյանքի այս փուլում»,-People ամսագրին ասել է Պատրիկը,-«Հաճելի է ճանաչում ստանալը, եւ, իհարկե, իմ էգոն շոյված է, բայց դա ինձ հնարավորություն է տալիս օգտագործել այն ինչ-որ դրական բանի համար»,-հավելել է նա:
Դեմփսի կենտրոնը՝ քաղցկեղով տառապող մարդկանց անվճար բուժօգնություն տրամադրող հաստատություն է, որը հատուկ տեղ է զբաղեցնում դերասանի սրտում։ Մեն նահանգի 57-ամյա բնակիչը կենտրոնը հիմնել է ի հիշատակ իր հանգուցյալ մոր՝ Ամանդայի, ում մոտ 1997 թվականին ախտորոշվել էր ձվարանների քաղցկեղ:

Տեղեկանալով, որ ինքը ճանաչվել է ամենասեքսուալ տղամարդը, երեք երեխաների հայրը խոստովանել է, որ կարծում էր, որ իր երեխաները «ուղղակի կծիծաղեին իր վրա»:
Տեղեկանալով, որ ինքը ճանաչվել է ամենասեքսուալ տղամարդը, երեք երեխաների հայրը խոստովանել է, որ կարծում էր, որ իր երեխաները «ուղղակի կծիծաղեին իր վրա»:
