Մարիա Զախարովան թող գնա իր համար մի երկու բաժակ ավել խմի ու քնի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախրովան հայտարարել էր, որ նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների համապատասխան՝ տրանսպորտային հաղորդակցության վերահսկումը Ադրբեջանի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ իրականացնելու են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:
«Չենք տալու, չի լինելու»,- հայտարարեց Հակոբ Ասլանյանը:
Նշենք, որ Հայաստանը պնդում է, որ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման ապագա տրանսպորտային կարգավորումները հիմնվելու են բոլոր երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների վրա:
