ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գшզшյի հատվածի երկինքը. ֆոսֆորային ռումբե՞ր է шրձшկվել

Համացանցում հրապարակվել են կադրեր, որոնցում երևում է Գազայի հատվածի երկինքը այս պահին:

 

RT-ի փոխանցմամբ՝ պաղեստինյան խմբերը գրում են, որ ՑԱԽԱԼ–ը ֆոսֆորային ռումբեր է արձակել «Շիֆա» հիվանդանոցի տարածքում:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ, գնդապետ Փիթեր Լերները BBC-ի եթերում հաստատել է, որ իսրայելական բանակի ստորաբաժանումները գտնվում են «Շիֆա» հիվանդանոցի տարածքում։

«ՀԱՄԱՍ-ը որոշել է իր ահաբեկչական ուժերի ռազմավարական դիրքերը տեղակայել հիվանդանոցների տակ և շրջակայքում: Մենք փորձում ենք խրախուսել հիվանդանոցներում թաքնված մարդկանց տարհանումը»,– ասել է նա։

Գնդապետ Լերները հավելել է, որ, ըստ ՑԱԽԱԼ–ի, ՀԱՄԱՍ-ի հիմնական ուժերն ու հրամանատարական կենտրոնները գտնվում են Գազա քաղաքում։

Պաղեստինյան աղբյուրները պնդում են, որ Գազայում հիվանդանոցային տարածքներն արդեն կրակի տակ հայտնվել են։

 

Կիսվել սոց․ ցանցերում