Լահորը վերջին մեգապոլիսն է դարձել, որը փակել են Հարավային Ասիայում շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառով, որտեղ մոտ 50 մլն մարդ մոտ մեկ շաբաթ թունավոր օդ է շնչում, տեղեկացրել է CNN-ը։
IQAir-ի տվյալներով՝ Պակիստանի թվաքանակով երկրորդ մեծ քաղաքում, որն ավելի քան 13 մլն բնակիչ ունի, փակվել են դպրոցները եւ հանրային այգիները, առեւտրի կենտրոնները եւ գրասենյակներն այն բանից հետո, երբ օդի որակի ինդեքսը (AQI) այս շաբաթ ավելացել է՝ հասնելով ավելի քան 400-ի։ Հարցով զբաղվող շվեյցարական ընկերությունը այդ թիվը «վտանգավոր» է համարում։
Պակիստանի Փենջաբ նահանգի իշխանությունները «արտակարգ դրություն են մտցրել» երեք քաղաքներում՝ Գունջրանվալում եւ Հաֆիզաբադում՝ Լահորից բացի։ Երեք քաղաքներում ապրում են ընդհանուր առմամբ 15 մլն մարդիկ։
«Մարդկանց տեղաշարժն այդ շրջաններում կսահմանափակվի»,- նշվել է գլխավոր նախարար Մոհսին Նաքվիի հայտարարությունում։
Նրա կառավարությունը սահմանափակել է նաեւ չորս մարդուց ավելի մեկ վայրում կուտակվելու հնարավորությունը։
Պակիստանում օդի աղտոտվածությունը ավելացել է այն բանից հետո, երբ անցած շաբաթ հարեւան Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելին պատվել էր թունամշուշով, քանի որ ավելի ցածր ջերմաստիճանները պահում են կեղտոտող նյութերի մասնիկները՝ թունավոր ծուխ ստեղծելով, ինչը հասել է վտանգավոր մակարդակների։
