«Էգնատիայի» ֆուտբոլիստը հանդիպման ժամանակ կորցրել է գիտակցությունը եւ մшհшցել

Գանայի հավաքականի նախկին հարձակվող, ալբանական «Էգնատիայի» հարձակվող Ռաֆայել Դվամենան մահացել է Ալբանիայի առաջնության հանդիպման ժամանակ ունեցած սրտի նոպայի հետեւանքով, հաղորդում է Goal.com-ը։ Նա 28 տարեկան էր։

Ռաֆայել Դվամենան կորցրել է գիտակցությունը «Պարտիզանիի» դեմ հանդիպման 24-րդ րոպեին։ Նա տեղափոխվել է հիվանդանոց։ Փրկել ֆուտբոլիստի կյանքը չի հաջողվել։

Ռաֆայել Դվամենան հանդես է եկել նաեւ ավստրիական «Զալցբուրգում», «Լիֆերինգում», Աուստրիայում», «Բլաու-Վայսում», շվեյցարական «Ցյուրիխում», իսպանական «Լեւանտեում» եւ «Սարագոսայում», դանիական «Վայլեում»։

Գանայի հավաքականում նա նորամուտը նշել էր 2017 թվականին՝ Եթովպիայի դեմ Աֆրիկյան ազգերի գավաթի ընտրական խաղում (5:0) դառնալով դուբլի հեղինակ։ Ազգային թիմում Դվամենան անցկացրել է 9 հանդիպում, խփել 2 գոլ։

Կիսվել սոց․ ցանցերում