Ուկրшինայում պшտերшզմը գրեթե ավարտված է. Բոլորը կենտրոնացած են Իսրшյելի և ՀԱՄ ԱՍ-ի վրա. Մшքգրեգոր

Ուկրաինայում պատերազմը գրեթե ավարտված է. Բոլորը կենտրոնացած են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի վրա, այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ամերիկացի պաշտոնաթող գնդապետ և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Դուգլաս Մաքգրեգորը։

«Բոլորը կենտրոնացած են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի վրա, և նրանք տեսնում են այնպիսի բաներ, որոնք իրենց դուր չեն գալիս: Տարածաշրջանը համախմբվում է դաշինքով, որն այլապես երբեք չէր առաջանա: Իսրայելցիների դեմ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն կա։ Սա չի կարելի անտեսել»,- ասել է Թրամփի նախկին խորհրդականը։

Կիսվել սոց․ ցանցերում