Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի օրվանից կվերսկսի «հեռախոսային դիվանագիտությունը» համաշխարհային առաջնորդների հետ Գազայի հատվածում իրադարձությունների թեմայով, հնարավոր են բանակցություններ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Այս մասին «Ռիա նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմի աղբյուրը։
«Պարոն նախագահն (Թայիփ Էրդողան) Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գագաթնաժողովից հետո կվերսկսի իր ավանդական «հեռախոսային դիվանագիտությունը» համաշխարհային առաջնորդների հետ Գազայում իրավիճակի կարգավորման թեմայով»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարների միջև հեռախոսազրույցների հավանականության մասին հարցին, աղբյուրը նշել է, որ դրանք չեն բացառվում, օրակարգում կան:
«Հավանական է, որ պարոն նախագահը Ռուսաստանի ղեկավարի (Վլադիմիր Պուտինի) հետ կքննարկի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, իհարկե, ներկա երկկողմ օրակարգը՝ հաշվի առնելով երկրների ակտիվ համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում»,- ընդգծել է աղբյուրը։
