ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Լեռնшյին Ղшրшբшղի հարցը և աջակցությունը Երևանին

Իսրայելի և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման միջև հակամարտությունը կրկին ուշադրության կենտրոնում կլինի Եվրամիության 27 երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որը տեղի կունենա երկուշաբթի օրը Բրյուսելում։

Ինչպես նախօրեին լրագրողներին ասել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան, արտգործնախարարները գնահատելու են իրավիճակը Մերձավոր Արևելքում և միջնաժամկետ հեռանկարում Բրյուսելի հնարավոր գործողությունները։

ԵՄ խորհրդի նիստի մյուս գլխավոր թեման լինելու է Ուկրաինայի հակամարտությունը և դրա հետ կապված բոլոր հարցերը, այդ թվում՝ ֆինանսական և ռազմական օգնությունը և անվտանգության երաշխիքները այս երկրի համար։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթին, ապա, դիվանագետի խոսքով, վստահություն չկա, որ այն կքննարկվի երկուշաբթի օրը, քանի որ «նոր միջոցների վերաբերյալ դեռևս բաց հարցեր կան, և ներքին քննարկումները շարունակվում են»։

Նախարարները կքննարկեն նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունները, ինչպես նաև ԵՄ աջակցությունը Երևանին։

Կիսվել սոց․ ցանցերում