Պшղեստինն առաջարկել է բացել ծովային մարդասիրական միջանցք Կիպրոսի և Գшզшյի միջև

Պաղեստինի իշխանություններն առաջարկել են ծովային մարդասիրական միջանցք կազմակերպել Կիպրոսի և Գազայի հատվածի միջև։ Այս մասին հայտարարել է Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Շտայեն։

«Մենք պահանջում ենք մարդասիրական միջանցք բացել դեպի Գազա և չսահմանափակվել միայն Ռաֆահ անցակետով (Եգիպտոսի հետ սահման)», -Մուհամեդ Շտայենի խոսքերը մեջբերում է Al Hadath հեռուստաալիքը:

«Մենք առաջարկել ենք ծովային մարդասիրական միջանցք բացել Կիպրոսի և Գազայի հատվածի միջև»,- հավելել է վարչապետ:

Անդրադառնալով Գազայի հատվածում տիրող առողջապահական իրավիճակին՝ Շտայեն Իսրայելի գործողություններն անվանել է ռազմական հանցագործություն։ «Հիվանդանոցներին հարվածները և վառելիքից զրկելը միայն ռազմական հանցագործություն կարելի է անվանել», — ասաց նա:

Կիսվել սոց․ ցանցերում