Իսրшյելի նախագահի որդին կռվпւմ է Գшզшյում

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի տիկինը՝ Միխալը, հայտնել է, որ իրենց որդիներից մեկը կռվում է Գազայի հատվածում։ Այս մասին հայտնում է MigNews-ը։

«Մեր որդիներից մեկը մոբիլիզացվել է և գտնվում է Գազայում։ Ես չեմ սիրում խոսել մեր անձնական գործերի մասին։ Նա արդեն որոշ ժամանակ գտնվում է այնտեղ, բայց մենք հույս ունենք»,- ասել է Միխալ Հերցոգը:

Նախագահի տիկինը հավելել է, որ Իսրայելում կանանց համար «իրավիճակը շատ բարդ է և ծանր». «Մենք բոլորս գտնվում ենք միևնույն ծանր վիճակում, բայց և ապագայի հույսով: Մեր բոլորի սրտում զինվորներն են, և շատ մայրեր ծանր ապրումներ ունեն»:

Կիսվել սոց․ ցանցերում