Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտարարել է, որ երջանիկ կլիներ իր ղեկավարած թիմում տեսնել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեին։
«Իհարկե, ես կցանկանայի «Բավարիայում» տեսնել Մբապեին։ Նա անհավանական խաղացող է, շատ խելացի է, գիտի, թե ինչ է ցանկանում։
Մենք լավ հարաբերություններ ունենք։ Եթե Կիլիանը ցանկանա տեղափոխվել «Բավարիա», ես անձամբ նրան կուղեկցեմ։ Բայց չեմ կարծում, որ դա իրականության հետ կապ ունի»,- Տուխելի խոսքը մեջբերում է AS-ը։
Մբապեին Տուխելի ղեկավարությամբ ՊՍԺ-ում հանդես է եկել 2018-2020 թվականներին։
