Հակոբ Բադալյանը գրում է․
Ի՞նչ են Եվրահանձնակատար «բարբառում» Բորելի շուրթերը:
Մի քանի առիթով ասել եմ, եւ նախօրեին այդ մասին խոսեցի նաեւ Նվեր Մնացականյանի հետ զրույցում (հղումը մեկնաբանություն բաժնում), որ Ադրբեջանը չի տապալում որեւէ հարթակ առհասարակ, այդ թվում եւ բրյուսելյան հարթակը մասնավորապես, այլ պարզապես դնում է որեւէ հարթակում առավելագույնի հասնելու խնդիր: Որեւէ տեղ գնալը կամ չգնալը ընդամենն այդ խնդրի լուծման տակտիկական գործողություն է, ոչ ավելի:
Ադրբեջանը առաջ է քաշել իր նշաձողերը եւ Բրյուսելին փոխանցել, որ կգնա, եթե Հայաստանին համոզեն բավարարել այդ նշաձողերը:
Հաղորդման ընթացքում Բորելի հայտարարությունները դեռ չէին հնչել:
Այն, ինչ հայտարարում է Բորելը՝ որ այդչափ շոյում է մեր ականջը, այլ բան չէ, քան Հայաստանին համոզելու գործողություն՝ Բրյուսելում ստորագրել պայմանագիրը այնպես, ինչպես առաջարկում է Բաքուն, որի շնորհիվ միեւնույն ժամանակ նաեւ ԵՄ-ն «ապահովագրվում» է հետագա էսկալացիայի ռիսկերից:
Ինչպես առիթ եմ ունեցել ասելու, Մոսկվան ու Երեւանն էլ ռիսկերից եւ պատասխանատվությունից «փոխադարձաբար» ապահովագրվում են կոշտ հռետորաբանությամբ հակադրության միջոցով:
