Նոյեմբերի 12-ից հայերի մի մեծ խումբ, պատրիարքարանի հետ համագործակցելով, հավաքվել է «Կովերի պարտեզի» տարածքում և ի նշան բողոքի՝ մեքենաներով և պարիսպներով փակել է պատի մուտքը՝ կանխելու տարածքում հետագա անօրինական շինարարությունը:
Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում գրել է The Armenian Weekly-ի թղթակից Գեղամ Բալյանը՝ նշելով, որ հաջորդ օրը՝ առավոտյան, երկու բուլդոզեր փորձել են քանդել բարիկադը։
«Հերթական անգամ մենք միասին կանգնեցինք նրանց դիմաց և հանդիպելով մեր վճռականությանը՝ նրանք նորից նահանջեցին»,- գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երուսաղեմի պատրիարքությանը պատկանող «Կովերի պարտեզ» անունով հայտնի կալվածքի վարձակալությունը չեղարկելու նամակից հետո երկրորդ կողմը նամակին պատասխան տալու փոխարեն սկսել է կալվածքի պարիսպը և կայանատեղերը քանդել, ասֆալտը հեռացնել՝ սպառնալով շատ ավելի մեծ վնաս պատճառել:
