Կա՞ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնություն․ մանրամասնում է Եղոյանը

ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնություն չկա։

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

Հարցին՝ ինչո՞ւ, պատգամավորը պարզաբանեց․ «Ինչու հարցնում են այն հարցի վերաբերյալ, որը պետք է տեղի ունենա և տեղի չի ունենում։ Դա քաղաքական որոշում է»։

Ըստ նրա՝ Եվրաինտեգրումը երկու փուլով չի սկսվում, Հայաստանը պետք է անցնի տարբեր փուլերով։

Կիսվել սոց․ ցանցերում