Էրիկ Անթառանյանին, բլոգեր «Փիղ»-ին փաստորեն ավելի շատ մտահոգում է ոչ թե անչափահաս աղջկա նկատմամբ բռնпւթյпւնը, այլ այն, որ այդ դեպքի բերումով հանկարծ չվավերացվի «Ստшմբпւլյшն կոնվեցիան»

Պարզվում է՝ մեր երկրում  կան «պայծառ գլուխներ», այնքան պայծառ, որ անչափահաս աղջկա նկատմամբ իրականացվող բռնության սահմռկեցուցիչ տեսանյութի տարածումը համարում են միտումնավոր, հեռահար նպատակներով։ Այդ պայծառ գլուխների մեջ են հանրությանը քաջ հայտնի մի բլոգեր՝ «Փիղ» մականունով, Լարա Սարգսյան անունով մի օգտատեր՝ Ստեփանակերտից,  և նրանց գրառումների «սքրինշոթերով»  «կիսված»   «ամենապայծառ «գլուխը»՝ Հ1-ի նախկին հաղորդավար,  «Առավոտ»-ում ժամանցային ծրագիր վարող  Էրիկ Անթառանյանը։ «Ուրեմն այս մարդկանց (նրանցից երկուսը  երեխաներ ունեն)  կարծիքով՝ տեսանյութի տարածումը  «թատրոն» է, որի նպատակն է  աղմկահարույց Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման համար հող նախապատրաստելը։   «Ընկերներիցս առնվազն երկու հոգի ջոկել են… Հույս կա։ Թե չէ ինձ թվաց էլի համատարած «հաց բերող» օպերացիա է լինելու»,- ֆեյսբուքում գրել է Անթառանյանը։

Այս մարդկանց համար, փաստորեն, երկրորդական է  այն, որ հայ ընտանիքում  անչափահաս երեխան  ծնողի կողմից   բռնության է ենթարկվել ու նվաստացվել,   բռնության այդ սոսկալի ակտը  միտումնավոր ձայնագրվել է շահադիտական նպատակներով (ըստ ոչ պաշտոնական աղբյուրների հաղորդած տեղեկությունների),  նրանց միակ մտահոգությունն այն է, որ հանկարծ  այս տեսանյութի բերումով Ստամբուլյան կոնվենցիան չվավերացվի։  Ի դեպ, Ստամբուլյան անվանվող կոնվենցիան, որը կոչվում է «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիա», ինչպես անվանման մեջ է նշվում, կանխարգելիչ նպատակ ունի։ Սակայն արի ու տես, որ Էրիկ Անթառանյանի պես   առաջադեմ ձևացող  մարդիկ դեմ են կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանը, նրանք, ստացվում է,  ընտանիքում բռնության  ջատագովներն են։

Տեսանյութի տարածումը «թատրոններ» անվանած Լարա Սարգսյանին, ի դեպ,  օգտատերերից մեկը հակադրվել է, թե «Ստամբուլյան կոնվենցիայի մեջ վատ բան չկա, Լարա ջան, կոնվենցիան այլ կերպ է մատուցվել, իսկ հիմնական միտքը բռնության կանխարգելումն ա։ Իսկ վիդեոն ձմեռային լինի, թե ամառային՝ այդ տխմար ծնողին պատժելու և երեխային փրկելու տեսանկյունից երբեք ուշ չի»։  Գրառման հեղինակն էլ իր հերթին է առարկել, թե «վատի լավի խնդիր չէ, ավանդական հայկական ընտանիքի առհասարակ արժեքների փոխանակումն է ևվրոպականով։ Վիդեոն չեմ ուզում մեկնաբանել»։ Փաստորեն,  կոնվենցիայի մասին արտահայտվող սույն օգտատերը տեղյակ  չէ անգամ, թե ինչ նպատակ ունի այն։ Եվ բացի դրանից՝ տեսնես ի՞նչ նկատի ունի  սույն օգտատերը  «եվրոպական արժեքներ» ասելով։ Փաստորեն, հայկական ընտանիքի արժեքային համակարգին հարիր է ծնողի կողմից բռնություն կիրառելը  անչափահաս աղջկա նկատմամբ, և պետք է պայքարել, որ հանկարծ Ստամբուլյան կոնվենցիան  չվավերացվի՝ սպառնալիք դառնալով  նման ընտանիքների «արժեքային համակարգին»։

Սա շարքային տգիտությո՞ւն է, թե՞  վերին աստիճանի ցինիզմ՝ թող դատի ընթերցողը։

Ե. Ա.

Կիսվել սոց․ ցանցերում