Եվրահանձնաժողովը Ուկրшինային հատկացրել է ևս 100 միլիոն եվրո մшրդшսիրական օգնություն

 

«Ուկրաինայում հումանիտար իրավիճակը աղետալի է, ուստի Եվրահանձնաժողովը հավելյալ 100 միլիոն եվրո է հատկացրել հումանիտար օգնության համար այս երկրին և 10 միլիոն եվրո՝ Մոլդովային՝ ուկրաինացի փախստականների կենսապայմանները բարելավելու համար», — ասել է նա։

«Այս միջոցները կօգտագործվեն մեր գործընկեր կազմակերպությունների կողմից բնակչությանը հիմնական կարիքները հոգալու համար, այդ թվում՝ դրամական նպաստները, բնակավայրերը և սնունդը»:

Նա ընդգծել է, որ հակամարտության սկզբից ի վեր ԵՄ-ից Ուկրաինային հումանիտար օգնության ընդհանուր ծավալը կազմել է 843 մլն եվրո։

Կիսվել սոց․ ցանցերում