Վառելիքի պակասի պատճառով Գшզшյում փակվել է ևս մեկ հիվանդանոց

Գազայի հատվածի հյուսիսում գտնվող ինդոնեզական հիվանդանոցը դադարեցրել է աշխատանքը վառելիքի բացակայության պատճառով առանց էլեկտրականության մնալուց հետո։ Այս մասին հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը։

Նրա խոսքով՝ հիվանդանոցն ամբողջությամբ հոսանքազրկվել է գեներատորների վառելիքի բացակայության պատճառով։ Բուժհաստատությունը չի կարող բուժօգնություն ցուցաբերել և ապահովել շտապօգնության մեքենաների գործուղումը։

Իսրայելի իշխանություններն արգելել են վառելիքի մատակարարումը Գազայի հատվածի հիվանդանոցներին, քանի որ, ըստ Իսրայելի պաշտպանության ուժերի, շտապօգնության մեքենաները հաճախ օգտագործում էին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմնակիցները, այդ թվում՝ զինյալների և զենք տեղափոխելու համար:

Իսրայելական կողմը նաև պնդում է, որ շատ հիվանդանոցներ, ներառյալ՝ Բեյթ Լահիայի ինդոնեզական հիվանդանոցը, արմատական խմբավորումների դաշտային շտաբ են, և որ արմատական առաջնորդները կարող են տեղակայվել ստորգետնյա ապաստարաններում, որոնք տեղակայված են հիվանդանոցների նկուղներում:

Կիսվել սոց․ ցանցերում