ՈւԵՖԱ-ն ներկայացրեց Եվրո-2024-ի պաշտոնական գնդակը (ֆոտո)

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է ֆուտբոլային Եվրո-2024-ի պաշտոնական գնդակը, որը կոչվում է FUSSBALLLIEBE։ Արտադրողը Adidas ընկերությունն է։

Եվրոպայի 17-րդ առաջնությունը կանցկացվի Գերմանիայում 2024թ․ հունիսի 14-ից հուլիսի 14-ը։

Հանդիպումները կընդունեն Բեռլինը, Քյոլնը, Դորտմունդը, Դյուսելդորֆը, Ֆրանկֆուրտը, Գելզենկիրխենը, Համբուրգը, Լայպցիգը, Մյունխենն ու Շտուտգարտը։

Կիսվել սոց․ ցանցերում