Վաղարշապատի համայնքային ոստիկանները ստացել էին տեղեկություն, որ Էջմիածնի չարենցի փողոցում մի քաղաքացի կազմակերպել է սալիկների արտադրություն, սակայն չունի համապատասխան փաստաթղթեր:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկաններն այցելել են այդ քաղաքացուն: Նա ոստիկաններին ներս է հրավիրել եւ ասել, որ ունի արտադրամաս, սալիկներ է արտադրում եւ իրացնում, բայց առանց փաստաթղթավորման:
Վաղարշապատի ոստիկանները փաստաթղթերն ուղարկել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:
