Թուրինի «Յուվենտուսը» պատրաստ է Հայաստանի հավաքականի եւ ռուսական «Կրասնոդարի» 23-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի համար վճարել 15 միլիոն միլիոն եվրո, հաղորդում է Sky Sport-ը։
«Յուվենտուսն» առաջարկ կանի «Կրասնոդարին», եթե ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չկարողանա ձեռք բերել իտալական «Սասուոլոյի» 29-ամյա հարձակվող Դոմենիկո Բերարդիին։
Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Էդուարդ Սպերցյանը մասնակցել է 14 հանդիպման, խփել է 4 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։
