Արտատարածաշրջանային պետությունների ներգրավվածությունը բարդացնում է հшկամшրտությունների բանակցային լուծումը. Քпւրթпւլմուշ

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշն ընդունել է Անկարայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Յերհովին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստան-Թուրքիա երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել պաղեստինա-իսրայելական հակամարտությանը:

Քուրթուլմուշն աշխարհում ընթացող հակամարտությունների ֆոնին կարևորել է երկու պետությունների միջև առկա համագործակությունն ու դրանց խորացումը բոլոր ոլորտներում:

Թուրքիայի խորհրդարանի նախագահն ընդգծել է նաև հակամարտությունների՝ տարածաշրջանային պետությունների ներգրավվածությամբ բանակցության ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը և նշել, որ արտատարածաշրջանային պետությունների ներգրավվածությունը դրանցում միայն բարդացնում է խնդիրները:

Բացի այդ, Քուրթուլմուշը ցանկություն է հայտնել այցելել ՌԴ խորհրդարան, ըստ նրա՝ միջխորհրդարանական կապերը լավագույն կետ տեղափոխելն ընդհանուր ձեռքբերում կլինի Թուրքիա-ՌԴ հարաբերությունների մակարդակի բարձրացման տեսանկյունից:

Ռուս դեսպանն էլ, անդրադառնալով պաղեստինա-իսրայելական հակամարտությանը, նշել է, որ Ռուսաստանն այդ հարցում կիսում է Թուրքիայի տեսակետը:

Կիսվել սոց․ ցանցերում