Պետդեպարտամենտի խոսնակը մեկնաբանել է Բшքվի հրաժարումը հայ-шդրբեջшնական բանակցություներին մասնակցությունից

Պաշտոնական Վաշինգտոնը վերահաստատում է, որ շարունակելու է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։

Այս մասին ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենի խոսնակ Մեթյու Միլլերը՝ արձագանքելով Բաքվի կողմից հրապարակված հայտարարությանը, թե հրաժարվում են Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակով հայ-ադրբեջանական բանակցություններից և հանդիպումից։

«Մենք շարունակում ենք աջակցել խաղաղ բանակցություններին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները լուծելու համար։ Մենք խրախուսում են կողմերին՝ ներգրավվել այդ բանակցություններում, անկախ նրանից՝ դրանք կլինեն այստեղ, թե մեկ ուրիշ վայրում, և դա շարունակելու է մնալ մեր քաղաքականությունը»,- ասել է Միլլերը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Բաքուն հրաժարվել է Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից՝ որպես պատճառ նշելով  «ԱՄՆ-ի միակողմանի մոտեցումը»:

Կիսվել սոց․ ցանցերում