Պեսկովն ինքը օգտվում է iPhone-ից, բայց մյուսներին զգուշացնում է, որ «այն անվտանգ չէ»

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դեռ չի հրաժարվել iPhone-ից, սակայն զգուշացրել է, որ «ամերիկյան տեխնիկան անվտանգ չէ»։

«Ոմանք (Ռուսաստանի նախագահի աշխատակազմում) օգտվում են iPhone-ից, ոմանք արդեն հրաժարվել են։ Ես դեռ օգտվում եմ iPhone-ից»,- ասել է Պեսկովը:

Խոսելով Ռուսաստանում «ամենայն արևմտյան»-ի քննադատության մասին՝ Պեսկովը նշել է, որ «հավանաբար ճիշտ է միշտ կենտրոնանալ լավագույնի վրա»։ «Եվ, համաձայնեք, iPhone-ը հրաշալի գյուտ է։ Ե՛վ օպերացիոն համակարգը, և՛ iOS-ը (օպերացիոն համակարգ, որը մշակվել է ամերիկյան Apple ընկերության կողմից) այն է, ինչը մենք դեռ չենք կարողացել անել մեզ մոտ»,- հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղարը։

«Բայց միաժամանակ մենք պետք է հիշենք, որ այդ համակարգը կատարյալ է նրանց (ԱՄՆ-ի) համար, ոչ թե մեզ համար, քանի որ այն խոցելի է անվտանգության ապահովման և, ինչպես ասում ենք, անձնական տվյալների պահպանման տեսանկյունից»,- ընդգծել է Պեսկովը։

Կիսվել սոց․ ցանցերում