Սիսիանի բժշկական կենտրոնի վերակառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են եւ ավարտին կհասցվեն 2025 թվականին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
՛՛Բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով հագեցման համար նախատեսված ներդրումը կկազմի շուրջ 550 մլն դրամ։ Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 86 մլն դրամ է:
Այցի ավարտին Սիսիանի քաղաքային պանթեոնում հարգանքի տուրք մատուցեցի հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին՛՛,-նշել է նա՝ հրապարակելով տեսանյութ: