Հшջիևը կրկին հայտարարել է Ադրբեջшնի կեղծ «խшղшղшսիրական» ձգտումների մասին

Ադրբեջանը ձգտում է Հայաստանի հետ խաղաղության և երկկողմ հարաբերությունների կարգավորման:

Այս մասին սոցցանցի իր էջերում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, Ալիևի «խոսափողը» համարվող Հիքմեթ Հաջիևը:

Նա նշել է, որ Հայաստանը պետք է բարի կամք դրսևորի: Հաջիևն այս մասին հայտարարել է՝ մոռանալով, թե ինչ պարտավորություններ ունի Ադրբեջանը և չհիշելով, որ այդ պարտավորությունները իրենք այդպես էլ չեն կատարում:

«Այժմ մեր տարածաշրջանում նոր իրողություններ են»,- հավելել է Հաջիևը:

Կիսվել սոց․ ցանցերում