Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում օգոստոսի 19-ին, 20-ին, 23-ին՝ կեսօրից հետո, 20-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։

Քամին արևմտյան է՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։

Երևանում օգոստոսի 19-ին, 20-ին, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-22-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 19-23-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 12-15 մ/վ արագությամբ։

Օգոստոսի 19-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։

Կիսվել սոց․ ցանցերում